ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Կարծում եմ՝ վարչապետը նկատի ուներ, որ կաշկանդված չէ իր հարաբերություններում ու ազատ է իր որոշումներում»

«Կարծում եմ՝ վարչապետը նկատի ուներ, որ կաշկանդված չէ իր հարաբերություններում ու ազատ է իր որոշումներում»
24.01.2017 | 01:38

Քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ խնդրեցի հակիրճ մեկնաբանել վերջին օրերի իրադարձությունները՝ ավելի ընդարձակ հարցազրույցը թողնելով առաջիկային.


-Ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրին օլիգարխների հետ հարաբերությունների մասին, նա պատասխանեց, որ խնդիրներ չունի, կարծո՞ւմ եք, որ այդպես է:
-Ես կարծում եմ՝ վարչապետը նկատի ուներ, որ որևէ ձևով կաշկանդված չէ իր հարաբերություններում ու ազատ է իր որոշումներում:
-Բայց այդպե՞ս է իրականում, նախորդ վարչապետները ևս նման հայտարարություններ անում էին, բայց գործով չէին կարողանում ամրագրել:
-Նման կարծիքը հիմնված է վարչապետի վարած ազատ կադրային քաղաքականության վրա, երբ իր կաբինետում աշխատանքից ազատվեցին կառավարության՝ հասարակությանը լավ հայտնի օդիոզ դեմքերը, կամ նրանք, որ ներկայացնում էին օլիգարխիկ տարբեր թևերի շահերը, իրենք էին այդ օլիգարխները: Բացի այդ՝ տնտեսական քաղաքականությունը, որ հռչակված է և փորձում են կյանքի կոչել, ակնհայտորեն ուղղված է օլիգարխիկ համակարգի առնվազն մեղմացմանը: Այն, որ վարչապետը առանձնապես հաշվի չի նստում օլիգարխների ցանկությունների և ձևավորված օլիգարխիկ համակարգի հետ, վկայում են վերջին օրերի փաստերը:
-Ի՞նչ փաստեր նկատի ունեք:
-Շատերն էին ակնկալում, որ հարկայինը նորից պիտի փոքր ու միջին բիզնեսին քամի, բայց անցած շաբաթ փակվեց օլիգարխներից մեկին պատկանող ՍԱՍ խանութների ցանցը՝ ստուգումների համար: Շատ ավելի հատկանշական ու կարևոր էր վարչապետի հանձնարարականը Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրերի հարցում կարգուկանոն սահմանելու վերաբերյալ: Հայաստանը փոքր երկիր է, գաղտնիքներ չկան՝ բոլորս գիտենք, թե ձկնաբուծության ոլորտում ովքեր են գլխավոր դեմքերը և ինչպես են աշխատում: Դա օլիգարխիկ տարածք է, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է քանդել օլիգարխիկ շահերը: Կարող եք հավելել «Սեքյուրիթի դրիմի» մոնոպոլիան քանդելը, որ արդեն իրականություն է:
-Իսկ որքա՞ն է հաջողության հավանականությունը:
-Դա է հարցը, հաշվի առնելով, որ կա նաև մեծ դիմադրություն: Ակնհայտ է, որ կա իրավիճակ փոխելու ցանկություն, նպատակ և որոշակի աշխատանք: Հաջողությունը, կարծում եմ, կախված է նաև քաղաքական ու քաղաքացիական աջակցությունից:

Ճեպազրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ